6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում
Սեյսմոլոգները մայիսի 19-ին 6,6 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսի հարավ – արեւելյան մասում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Վալդիվիա քաղաքից (բնակչությունը շուրջ 133 հազար) 3 251 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստանցվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: