Իսրայելը, սպառնալով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանին դրեց երկընտրանքի առաջ․ Ադրբեջանն էլ ընտրեց Թուրքիային․ Հովհաննես Իշխանյան
Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իսրայելը, սպառնալով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանին դրեց երկընտրանքի առաջ․ Ադրբեջանն էլ ընտրեց Թուրքիային։
Այսինքն, Իսրայելի քայլը Ադրբեջանին մի պտղունց հեռացրեց Իսրայելից, և երկու դաշնակցի հետ միասին մեզ վարի տալու Ադրբեջանի հնարավուրությունները սահմանափակեց, ինչը մեր օգտին է։
Բացի դա, Իսրայելի քայլը Թուրքիային նեղը դրեց, դրա համար շտապ Ադրբեջանից օգնություն խնդրեց, ինչը ևս մեր օգտին է։
Իսրայելը մասնակցել է Արցախի անկմանը՝ ընդդեմ Իրանի, սակայն Թուրքիա-Իսրայել հակամարտության սրվելու դեպքում Ադրբեջանին Իսրայելի աջակցությունը կարող է ավարտվել, կամ կարող է Ադրբեջանին ներսից ավելի հետաքրքիր վնասներ հասցվի։
Հետևաբար, մեզ ձեռընտու է Իսրայելի շանտաժը Թուրքիային։
Իսկ Սերժ Թանկյանին բանի տեղ մի դրեք, նա լարից ընկած թավջութակի ձգված մի լար ա՝ նա էլ մի 30 միլիոն բնիկի կոտորած երկրի քաղաքացի ա»։

