Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում

Ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) անսամբլային կանխատեսման՝ հուլիսի 6–13-ը Եվրոպայի վրա կրկին կձևավորվի արգելափակող անտիցիկլոն (Omega Block), որը կհանգեցնի շոգ եղանակի նոր ալիքի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Դրական ջերմաստիճանային անոմալիայի կենտրոնը կրկին կգտնվի Ֆրանսիայի վրա, որտեղ օդի ջերմաստիճանը կլիմայական նորման կգերազանցի 6–10°C-ով։

Ներկայիս հաշվարկներով՝ մթնոլորտային շրջանառության այս սխեման կպահպանվի նաև հուլիսի երկրորդ տասնօրյակում»,- գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031