Կիպրոսի իշխանությունները մեղմացրել են զբոսաշրջիկների համար սահմանափակումները
COVID-19-ի հետ կապված համաճարակաբանական իրադրության բարելավումը Կիպրոսի իշխանություններին թույլ է տվել մայիսի 17-ից երկրում մեղմացնել համավարակի հետ կապված սահմանափակումները: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)։
Չեղարկվող կանոնները գործել են մայիսի 10-ից՝ կարանտինից երկրի դուրս գալու պահից: Այսպես, SafePass անցաթուղթը (կամ Coronapass-ը), որը հաստատում է մարդու մոտ կորոնավիրուսի բացակայությունը, չի պահանջվի հանգստի բաց գոտիներ՝ սրճարաններ կամ ռեստորաններ, ինչպես նաեւ բաց երկնքի տակ թատրոններ ու կինոթատրոններ, այցելելիս:
Դրսում այդ հաստատություններում կարելի է գտնվել առանց որեւէ տեղեկանքի, հայտարարել է առողջապահության նախարար Կոնստանտինոս Իոանուն:
Փակ հասարակական վայրեր՝ առեւտրի կենտրոններ, թատրոններ, կինոթատրոններ, պաշտամունքի վայրեր, ցուցահանդեսներ, այցելելու համար փաստաթուղթ պետք է ներկայացնեն կղզու՝ 12-ից բարձր տարիքի բոլոր բնակիչները:
Պարետային ժամը կկարճանա 60 րոպեով եւ կսկսվի կեսգիշերին:
Նաեւ մայիսի 17-ից աշխատելու են ժամանցային պարկերը, խաղահրապարակները: Հունիսի 10-ից կրկին կբացվեն գիշերային ակումբները:
Նախարարը հավելել է, որ վարակվածների եւ հոսպիտալացվածների թիվն զգալիորեն նվազել է ապրիլի ցուցանիշների համեմատությամբ:
Այսպես, ապրիլի 20-ին Կիպրոսում COVID-19-ով հիվանդանալու դեպքերը հասել են ռեկորդի (941) այն դեպքում, երբ այժմ գրանցում են օրական ոչ ավելի, քան 200 նոր դեպք: Կղզում տեղաշարժվելու համար հարկավոր է, որպեսզի օտարերկրացի ճանապարհորդներն իրենց հետ միշտ ունենան թվային կամ թղթային տեսքով CyprusFlightPass:
Այս անկետան անհրաժեշտ է լրացնել Կիպրոս թռչելուց առաջ:
Զբոսաշրջիկները կարող են երկիր մուտք գործել ապրիլի 1-ից, ընդ որում՝ պատվաստում ստացած հյուրերը ազատված են ՊՇՌ-թեստեր հանձնելուց, հաղորդել է ՌԻԱ Նովոստինf