Բաժիններ՝

«Թաուքթաե» ցիկլոնի հետևանքով 18 մարդ է զոհվել Հնդկաստանի արևմուտքում

Նախնական տվյալներով՝ առնվազն 18 մարդ է դարձել «Թաուքթաե» հուժկու արեւադարձային ցկլոնի զոհ, որը մոլեգնել է Հնդկաստանի արեւմտյան ափին: Ինչպես մայիսի 18-ին հայտնել է The Times of India թերթը, Մահարարշթրայի նահանգում զոհվել է 14 բնակիչ, Գուջարաթում՝ չորսը։ Փրկարարական ծառայությունների տվյալներով՝ եւս 127 մարդ համարվում է անհայտ կորած:

«Թաուքթաեն» Հնդկաստանի ափի մոտ սկսվել է անցած հանգստյան օրերին, ցիկլոնի առավելակետը բաժին է ընկել մայիսի 17-ի երեկոյին: Գուջարաթի նահանգի իշխանությունները շուրջ 150 հազար մարդ են տարահանել առափնյա շրջաններից, ինչպես նաեւ կազմակերպել են Տարերային աղետների արձագանքման ազգային ուժերի (NDRF) եւ տեղի փրկարարների 54 բրիգադներ: Բարձր պատրաստության վիճակի են բերվել ռազմածովային ուժերի եւ ցամաքային զորքերի ստորաբաժանումները, որոնք օգնություն են ցույց տվել բնակչությանը: Արաբական ծովում հնդկական երեք ֆրեգատներ փրկել են նավթի արդյունահանման հարթակի 60 բանվորների. մարդիկ գտնվում էին բաց ծովում հոսընթացով շարժվող երկու բեռնանավերում:

«Թաուքթաե» ցիկլոնն առաջին արեւադարձային փոթորիկն է, որը Հնդկաստանում արձանագրվել է ընթացիկ տարում: Այն առաջացել է Լաքադիվյան կղզիների շրջանում Հնդստանի հարավ – արեւմտյան ափի մոտ եւ ափի երկայնքով շարժվել է դեպի հյուսիս: Ցիկլոնի բերած փոթորկահույզ քամին, որի պոռթկումները հասել են ժամում 180 կիլոմետրի, եւ տեղատարափ անձրեւներն զգալի տնետեսական վնաս են հասցրել Հնդկաստանի արեւմտյան տարածաշրջաններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս