Ուկրաինային երկարաժամկետ օգնությունը վտանգված է ՆԱՏՕ-ի ներքին տարաձայնությունների պատճառով
Ուկրաինային տրամադրվող երկարաժամկետ օգնությունը հայտնվել է վտանգի տակ՝ ՆԱՏՕ-ի ներսում տեղի ունեցող վեճերի պատճառով, գրում է FAZ-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ պարբերականի տվյալների՝ դաշինքի երկրները հավանություն են տվել 2026 թվականին Կիևին սպառազինության, աջակցության և զինվորականների պատրաստման համար 70 միլիարդ եվրո հատկացնելու որոշմանը։
Այնուամենայնիվ, Իտալիան դեմ է արտահայտվել փաստաթղթում 2027 թվականին օգնության շարունակման վերաբերյալ պարտավորությունների ներառմանը։ Աջակցության ժամկետների շուրջ վեճը շարունակվում է Փարիզում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ։

