Բաժիններ՝

Իտալիան կթուլացնի COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները

Իտալիայի իշխանությունները մեկ ժամով կկրճատեն պարեկային ժամը: Այն կսկսվի երեկոյան 23:00-ից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է երկրի կառավարությունը:

Մայիսի 17-ին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին COVID-19-ով պայմանավորված կարանտինային միջոցառումների համակարգող խմբի նիստ է անցկացրել, որին մասնակցել են նախարարներ, փորձագետներ, Գիտատեխնիկական կոմիտեի ներկայացուցիչներ:

Հանդիպմանը որոշում է կայացվել մեկ ժամով կրճատել պարեկային ժամի սկիզբն այն շրջաններում, որոնք սահմանափակումների «դեղին» գոտում են, ինչը նշանակում է, որ այդ շրջանները վարակի տարածման գործում մեծ վտանգ չեն ներկայացնում:

Հունիսի 7-ից նախատեսվում է պարեկային ժամը կրճատել ևս մեկ ժամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս