Հնդկաստանում շուրջ 40 մարդ է զոհվել «Թաուքթաե» ցիկլոնի պատճառով
Անցած երկու օրն առնվազն 38 մարդ է զոհվել Հնդկաստանի արեւմուտքում փոթորկահույզ քամու եւ հուժկու տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք բերել է «Թաուքթաե» արեւադարձային ցիկլոնը: Ինչպես մայիսի 19-ին հայտնել է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները, առնվազն 13 մարդ է զոհվել Գուջարաթի նահանգում, եւս առնվազն 17-ը՝ Մահարաշթրայի նահանգում: Ավելի վաղ հաղորդվել է ութ զոհվածների մասին Քառնաթաքայի նահանգում։
Ցիկլոնը, որն անցած շաբաթվա վերջում առաջացել է Արաբական ծովում Լաքադիվյան կղզիների շրջանում՝ Հնդկաստանի հարավ – արեւմտյան ափի մոտ, մայիսի 16-ին եւ 17-ին անցել է Հնդստանի արեւմտյան ափի երկայնքով՝ հետը բերելով հուժկու տեղատարափներ եւ ժամում 155 – 165 կիլոմետր արագությամբ քամի՝ ժամում մինչեւ 190 կիլոմետր պոռթկումներով:
Մայիսի 18-ի գիշերը ցիկլոնը մոտեցել է Գուջարաթի նահանգին եւ սկսկել է անցնել ցամաք՝ աստիճանաբար նվազենելով ինտենսիվությունը: Ինչպես մայիսի 19-ին լրարգողներին հայտնել է Գուջարաթի գլխավոր նախարար Վիջայ Ռուփանին, վնասվել է ավելի քան 16 հազար տուն, 40 հազարից ավելի ծառ եւ 70 հազարից ավելի էլեկտրական սյուն եւ էլեկտրահաղորդման կայմ տապալվել են փոթորկաբեր քամուց, 5 951 գյուղ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Մահարաշթրայում նախնական գնահատումը հայտնաբերել է ավելի քան 11 հազար տների մասնակի վնասում: Ավերածություններ կան Քառնաթաքայի եւ Գոայի նահանգներում:
Իշխանությունները շարունակում են տեղեկատվություն հավաքել տուժածների եւ ավելածությունների մասին: Ներկայումս «Թաուքթաեն» «շատ սաստիկ ցիկլոնային փոթորկից» թուլացել է մինչեւ «ցիկլոնային փոթորիկ» եւ շարժվում է Գուջարաթի ափից դեպի հյուսիս – արեւելք՝ հետ տանելով սաստիկ տեղատարափներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: