Ալժիրցի տասնյակ աղջիկներ են մշակութային բողոքի ակցիայի շրջանակներում սկսել լողափ դուրս գալ բիկինիներով, այլ ոչ թե ավանդական մահմեդական լողազգեստով՝ բուրքինիով, ինչի մասին հայտնել է France Info հեռուստաալիքը։
Մոսկվայի Զելենոգրադի շրջանում ադրբեջանցիների և չեչենների միջև լուրջ բախում է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատ ավելի կոշտ արտաքին քաղաքական ուղեգիծ Է վարում, քան իր նախորդը: «Մեժդունարոդնայա ժիզն» հանդեսում հրապարակված հարազրույցում այս կարծիքն Է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Չինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում տեւական հորդառատ անձրեւները, եւ դրանցով պայմանավորված հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել, շուրջ 188 հազար տեղացի բնակիչներ տարհանվել են:
Տասը բրիտանացիներից վեցը հավանություն չի տալիս Թերեզա Մեյի կառավարության գործողություններին Եվրամիության իշխանությունների հետ Brexit-ի պայմանների շուրջը բանակցություններում:
Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում օգոստոսի 7-ի առավոտյան խափանումներ են դիտվում Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Ռուսաստանում:
Հուժկու փոթորիկը, անձրևները և ուժեղ քամին Բալկանները շոկի են ենթարկել:
Ռուսաստանը չի պատրաստվում վերսկսել լոլիկի ներմուծումը Թուրքիայից: Այդ մասին ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հյուսիսային Կորեան մտադիր է ընդլայնել իր միջուկային զինանոցը եւ խիստ պատասխան տալ ԱՄՆ-ին եւ իր դեմ ՄԱԿ-ի սահմանած նոր պատժամիջոցներին։
Բեռլինում՝ գերմանական խորհրդարանի առջև նացիստական արգելված ողջույնի համար ձերբակալվել է երկու չինացի զբոսաշրջիկ:
Կատարը համատեղ զորավարժություններ է անցկացրել թուրքական բանակի հետ, ինչը ցուցադրում է երկու երկրների ռազմավարական դաշինքը մի շարք արաբական երկրների կողմից Դոհայի երկամսյա դիվանագիտական շրջափակումից հետո:
Հարավային Կորեայի դատախազությունն օգոստոսի 7-ին պահանջել է 12 տարվա բանտային կալանքի դատապարտել Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին, որին կասկածում են երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շրջապատի ներկայացուցիչներին կաշառք տալու մեջ:
Հարավային Օսիայում օգոստոսի 7-ին եւ 8-ին անցկացվում են սգո միջոցառումներ՝ նվիրված 2008 թվականի օգոստոսին պատերազմի սկսվելու 9-րդ տարելիցին: Ի հիշատակ զոհվածների, կվառվի հազար մոմ եւ նույնքան սպիտակ օդապարիկներ կարձակվեն Ցխինվալի երկինք:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Մանիլայում ընթացող ԱՍԵԱՆ-ի համաժողովի շրջանակներում քննարկել են ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունները, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը:
Բրիտանացիները երկարաժամկետ ծրագրերի գծով Եվրամիությանը վճարումներ կիրականացնեն նաեւ Միությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո:
Հունաստանի Կիթիրա կղզում երեք օր հրդեհ է մոլեգնում. այրվել է տարածքի մեկ երրորդ մասը, իրադրությունը դուրս է եկել վերահսկողությունից, կղզում արտակարգ դրություն է սահմանվել: Այդ մասին գրել է «Պրոտո տեմա» կայքը:
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն մերժումով է պատասխանել Հարավային Կորեայի իր պաշտոնակից Կան Գյոն Հվայի առաջարկությանը՝ արձագանքել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությանը, տեղեկացնում է հղում անելով BBC-ին:
Շվեյցարացի դատախազ Կառլա դել Պոնտեն հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության ՄԱԿ-ի հանձնաժողովից իր հեռանալու մասին: Հանձնաժողովը, նրա խոսքով՝ «բացարձակապես ոչինչ չի անում», տեղեկացնում է BBC-ին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալներն ավելի քան 50 մարդ են գնդակահարել Աֆղանստանի հյուսիսի Սարի Պուլ նահանգում:
Բաշկիրիայի Ուգուզեւո գյուղում փայտաշեն տանը բռնկած հրդեհի զոհ է դարձել ինը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա:
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե չի փորձելու Ուկրաինա վերադառնալ անօրինակնորեն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժ Ինը հեռախոսազրույցի ընթացքում Հյուսիսային Կորեան «աճող սպառնալիք են համարել աշխարհի մեծ մասի համար»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախազգուշացրել է Ռուսաստանին ամերիկացի դիվանագետների արտաքսման կապակցությամբ պատասխան միջոցառումների մասին, Վաշինգտոնի այդ գործողությունների վերաբերյալ կհայտարարվի մինչեւ սեպտեմբերի 1-ը:
«Բնական է, խնդիրներ լինելու են, բայց ես չեմ կարծում, որ կոնկրետ Հայաստանին դա շատ է վերաբերում: Ո՛չ: Հայաստանի հետ կապված հարցեր կան, որոնց շուրջ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն նույն դիրքորոշումը, և ես չեմ կարծում, որ անտագոնիստական ինչ-որ խնդիրներ ծագեն»:
Աշխարհում կույր մարդկանց թիվը մինչեւ 2050 թվականը կավելանա եռակի: Այդ մասին ասված է հետազոտության մեջ, որը հրապարակված է Lancet Global Health բժշկական հանդեսում։
Քալիֆորնիայում ոստիկանները ձերբակալել են 12 անձանց, այդ թվում՝ հայերի, թմրանյութերի տարածման համար։
Ճապոնական Uniclo մակնիշն սկսել է հագուստի վաճառքի նոր ձեւաչափի թեստավորումը՝ առեւտրական ավտոմատների միջոցով:
«Հայաստանում քաղաքական գործիչները կույր չեն, նրանք նույնպես հասկանում են, որ այժմ աշխարհը նոր կոշտ փուլ է մտնում, որտեղ արդեն շատ դժվար է չեզոք մնալը»։
Վենետիկի իշխանությունները հայտարարել են «Հյուրերի վարքի 12 ոսկե կանոնների» կիրարկման մասին, որոնց խախտման համար զբոսաշրջիկներն ստիպված կլինեն վճարել 25-ից մինչեւ 500 եվրո:
ԱՄՆ վարչակազմը մտադիր է փոփոխություններ մտցնել այն հարցաթերթիկներում, որոնք լրացնում են օտար պետությունների քաղաքացիները՝ ամերիկյան վիզա ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելիս: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։