Բաժիններ՝

ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ լիովին պատվաստվել է ավելի քան 123,8 մլն մարդ

ԱՄՆ-ում բնակչության իմունացման արշավի շրջանակներում արդեն օգտագործվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 274 մլն 411 հազար 901 չափաբաժին: Այդ մասին հաղորդել են Հիվանդությունների վերահսկողման եւ կանխարգելման կենտրոնները։

Դրա հետ մեկտեղ 157 մլն 827 հազար 208 մարդ ստացել է, առնվազն, սահմանված երկու չափաբաժնից մեկը, 123 մլն 828 հազար 224 մարդ պատվաստվել է լիովին, նշվում է հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգներում կիրառվում են Moderna-ի եւ Pfizer-ի պատվաստանյութերը, որոնցով իմունացման համար պահանջվում է երկու չափաբաժին, ինչպես նաեւ Johnson & Johnson-ի միանգամյա պատվաստանյութը: Ավելի վաղ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողման եւ կանխարգելման կենտրոնը հայտարարել էր, որ ամերիկացիները, որոնք ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները, կարող են դիմակներ կրելուց հրաժարվել գրեթե բոլոր դեպքերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս