Ռուսատանի ԱԳՆ-ն` Աֆղանա-պակիստանյան հակամարտության սրման մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է արել, որում ասվում է, որ Մոսկվան մտահոգված է Աֆղանստանի և Պակիստանի միջև շարունակվող ռազմական դիմակայությամբ, որից առաջին հերթին տուժում են խաղաղ բնակիչները։

Հերթական ողբերգական դրվագը դարձել են հունիսի 29-ի գիշերը Պակիստանի ռազմաօդային ուժերի հարվածները Աֆղանստանի արևելյան Պակտիա, Պակտիկա և Կունար նահանգներին, ինչի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ անչափահասներ, ևս մոտ 50 մարդ վիրավորվել է։

Ռուսական կողմը Իսլամաբադին և Քաբուլին կոչ է անում դադարեցնել զինված հակամարտությունը և վիճելի հարցերը լուծել քաղաքական ու դիվանագիտական եղանակներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031