Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացում ենթադրող օրինագիծը կարող է ընթացիկ շաբաթում ներկայացվել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քվեարկությանը եւ հաստատվել:
Միացյալ Նահանգների Յուտա նահանգում մեկ շարժիչով աշխատող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ
Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով:
Մեծ Բրիտանիան ծրագրում է 2040 թվականից արգելել բոլոր այն նոր ավտոմեքենաների վաճառքը, որոնք աշխատում են բենզինով կամ դիզելային վառելիքով:
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը 2018 թվականին տեղի կունենա Պորտուգալիայի մայրաքաղաքում: Համապատասխան տեղեկատվությունը հուլիսի 25-ին հայտնվել է մրցույթի պաշտոնական կայքում։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությունից, մտադիր չէ լքել այդ երկիրը:
Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելն այդ երկիրը ևս մեկ քայլով մոտեցնում է բռնապետության: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն:
Ֆրանսիայի հարավ արևելքում լայնամասշտաբ անտառային հրդեհներ են: Ինչպես հաղորդում է Interfax-ը, կրակը շատ վայրերում ընդհուպ մոտեցել է հանգստյան գոտիներին: Նման տարածքների թվում են Բորմ-լը-Միմոզան, Պրովանս Ալպը, Կոտ դ՛Ազուրը և այլն: Տարերքի դեմ պայքարում են 19 ինքնաթիռներ, ավելի քան 4000 հրշեջներ և զինվորականներ: Իրավիճակն ավելի է բարդանում խիստ շոգ և չորային եղանակի, ինչպես նաև ուժեղ քամիների […]
Եմենում հումանիտար ճգնաժամը եւ դրա առաջացրած՝ խոլերայի համաճարակն աննախադեպ պատասխան միջոցներ են պահանջում միջազգային հանարակցությունից:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապես Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին:
Մոսկվա-Բարսելոնա չվերթի ուղևորը անսպասելի վիրավորական արտահայտություններ է հնչեցրել օդանավում: 22-ամյա երիտասարդին փորձել են բորտուղեկցողները հանդարտեցնել:
Գերագույն իսլամական հանձնաժողովի ղեկավար և Երուսաղեմի նախկին մուֆթի (մուսուլմանների հոգևոր առաջնորդ) Իքրեմա Սաբրին մուսուլմաններին կոչ է արել չայցելել Տաճարի լեռ այնքան ժամանակ, մինչև Իսրայելի իշխանությունները կրոնական կառույցի մուտքից չհեռացնեն հսկիչ տեսախցիկները:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու խնդրանքով:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ի պատասխան Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի հետ կապված միջադեպի, Վաշինգտոնից պահանջել է հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից՝ տարածաշրջանում միջազգային նավարկության անվտանգության պահպանման համար:
Մի քանի շաբաթ առաջ ես գրել էի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի վարձած չորս լոբբիստական և PR ընկերությունների մասին: Այդ ընկերություններից մեկը Tool Shed խումբն է:
Մոսկվա-Լենքորան (Ադրբեջան) մեկնող ուղևորների նկատմամբ մաքսային ստուգումների անցկացման ընթացքում Դոմոդեդովո մաքսատան աշխատակիցները Ռուսաստանի քաղաքացու են կանգնեցրել:
Լոնդոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են 26-ամյա մի տղամարդու: Նա մեղադրվում է ահաբեկչական բովանդակությամբ հրապարակումներ տարածելու մեջ:
ԱՄՆ-ի պատժամիջոցների հարցում «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքը չի կարող նշանակել, թե Եվրոպան վերջին հերթին է: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ՌԴ-ի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին նոր օրինագծի քննարկման արդյունքների վերաբերյալ։
Եվրահանձնաժողովը պատրաստ կլինի պատժամիջոցներ ընդունելու Լեհաստանի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները հավանություն տան դատական համակարգի նոր օրենքներին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստ է եվրոպական շահերի պաշտպանության համար ձեռնարկելու կոնկրետ գործողություններ, եթե դրանց վնաս հասցվի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից:
Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներ Ռայմոնդաս Վեյոնիսը, Դալյա Գրիբաուսկայտեն եւ Կերստի Կալյուլայդը հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ:
ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը կցանկանար համագործակցել ԱՄՆ-ի հետ Կորեական թերակղզու միջուկային խնդրի խաղաղ լուծման համար եւ գիտակցում է Փենյանի վրա ճնշման անհրաժեշտությունը՝ երկխոսության վերսկսման համար պայմանների միաժամանկյա ստեղծմամբ հանդերձ: Հուլիսի 26-ին այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ-ի գործողությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման հեռանկարների ոչնչացմանը տանող քայլ է համարում:
Ավերակների վերածված արևելյան Մոսուլի ազատագրումից մի քանի շաբաթ անց՝ ամենուր տեսանելի են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած բարբարոսություններն ու աղետալի հետևանքները:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում ավելի քան 45 հազար մարդ սկյուռիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության:
Եթե ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր նախագիծը դիպչեն եվրոպական ընկերություններին, ապա Եվրամիության կողմից պատասխան միջոցներ կպահանջվեն:
Եվրամիության դատարանը հուլիսի 26-ին չեղարկել է տրիբունալի՝ առաջին ատյանի դատարանի վճիռը, որը 2014 թվականին որոշել է ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, ասված Է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Աֆղանստանի Ղանդահարի նահանգում առնվազն 40 ուժայիններ են զոհվել ռազմակայանի վրա թալիբների գրոհի ընթացքում, հաղորդել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով մի աղբյուր։
Ֆրանսիայի հարավում 400 հեկտար տարածք ընդգրկող հրդեհի պատճառով տարհանվել է առնվազն 10 հազար մարդ:
Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնն անհնար է համարել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: