Բաժիններ՝

Լավրովը Տաջիկստանին «Սպուտնիկ V»-ի անվճար մատակարարումներ է խոստացել

Տաջիկստանն անհատույց կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ. դրա շուրջ պայմանավորվել են երկու երկրների նախագահները: Այդ մասինհաղորդել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուհրիդդինի հետ անցկացված բանակցություններից հետո:

«Խոսել ենք նաեւ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարում համատեղ աշխատանքի, ներառյալ Տաջիկստանին անհատույց հիման վրա մեր «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների մասին, որոնց շուրջ մեր նախագահները պայմանավորվել են մայիսի 8-ին»,-ասել է նա:

Նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Էմոմալի Ռահմոնը հանդիպում են ունեցել մայիսի 8-ին Մոսկվայում: Մայիսի 9-ին Ռահմոնը ներկա է գտնվել Հաղթանակի շքերթին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս