Ռուսաստանը դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր թռիչքները
Ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կազմակերպության պատասխանատուների պարզաբանմամբ՝ որոշումը պայմանավորված է Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված անորոշությամբ։
Թռիչքները կվերականգնվեն միայն Թուրքիայում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո։
Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի խոշորագույն «Aeroflot» ավիաըներությունը։
«Aeroflot»-ը տեղեկացրել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր ավիատոմսերի վաճառքը և չվերթները։
Առանց այն էլ զբոսաշրջային ճգնաժամի մեջ հայտնված Թուրքիան հույս ունի, որ դա վերջնական որոշում չէ և ռուսական կառավարությունը դեռ կվերանայի այն։