Եվրամիությունը պաշտպանությանն ուղղված իր նախաձեռնություններում չպետք է մրցի ՆԱՏՕ-ի հետ եւ կրկնորդի նրա գործառույթները:
Սաուդյան Արաբիան պատրաստ է սպառազինությունների այլընտրական աղբյուրներ փնտրել՝ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության ֆոնին համագործակցությունից ավանդական մատակարարների հրաժարման պատճառով:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն այնքան էական չէ, դրանից ավելի գլոբալ հարցեր են քննարկվում, և այդ համատեքստում գլխավոր քարտուղարի պաշտոնը երկրորդական, նույնիսկ չորրորդական հարց է.
Նոյեմբերի 20-ին ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտում տեղակայված տասը ամրակետ է ոչնչացրել որպես այն պայմանավորվածությունների բաղկացուցիչ մասը, որոնք վերաբերում են լարվածության նվազեցմանն ու պատահական բախումները կանխելու միջոցառումներին:
Մեկ մարդ է զոհվել, եւս ավելի քան 40-ը՝ վիրավորվել Կատալոնիայում (Իսպանիա) տեղի ունեցած երկաթուղային աղետի հետեւանքով:
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները դեմ են արտահայտվել այն բանին, որ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը ժառանգի գահը՝ կապված լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը նրա մեղսակցության մեղադրանքների հետ:
Բարսելոնայից ոչ հեռու մարդատար գնացք է դուրս ընկել ռելսերից, ինչի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս հինգ հոգի վերքեր են ստացել:
ԵՄ-ի խորհուրդը լույս նոյեմբերի 20-ի գիշերը հայտնել է, որ նախօրյակին չի կարողացել Եվրախորհրդարանի հետ համաձայնության գալ Եվրամիության 2019 թվականի բյուջեի շուրջ։
ԵՄ-ի Արտաքին գործերի խորհուրդը հաստատել է Եվրամիության անվտանգության եւ պաշտպանության համատեղ քաղաքականության բնագավառում մշտական կառուցվածքավորված համագործակցության շրջանակներում նախագծերի նորացված ցանկը (PESCO)։
Սաուդյան Արաբիայի Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ գահաժառանգ արքայազնը կմասնակցի Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի աշխատանքին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ նոյեմբերի 19-ին Ծննդյան տոների եղեւնու դիմավորման արարողություն են անցկացրել երկրի գլխավոր նստավայրում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Վահան Շամլյանի եւ նրա խորհրդական Վահագն Բզնունու հետ:
«Վեհաժողովը նոր նախագահ ընտրեց Մադելին Մունին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Այդ պաշտոնում Մունը կփոխարինի Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնյավիչենեին: Վերջինս այդ պաշտոնն զբաղեցնում Էր 2018 թվականի մարտից: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը բաղկացած Է դաշինքի 29 երկրների 266 պատգամավորներից: Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը կկայանա Լոնդոնում 2019 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ձեռնարկատեր, ֆիլանտրոպ եւ Նյու Յորքի նախկին նահանգապետ Մայքլ Բլումբերգը 1,8 մլրդ դոլար է նվիրաբերել Ջոնս Հոփքինսի համալսարանին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը, ըստ որոշ գնահատականների, ճգնաժամ է առաջ բերել ՀԱՊԿ-ում, որի գագաթնակետն օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մինսկի «փոխհրաձգությունն» էր:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն (ՔԶԱԿ) արձանագրել է ամբողջ աշխարհում քիմիական զենքի հայտարարված պաշարների 96,5 տոկոսի ոչնչացումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Սպիտակ տանն ապրելը, բայց որոշ ժամանակ է պահանջվել նախագահի կարգավիճակին ընտելանալու համար:
Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիա` մանակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը:
Սաուդյան Արբիան կոչ է անում Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծում գտնել, որը երկրից դուրս կմղի ահաբեկչական խմբավորումներին:
ԵՄ-ում մնացող 27 երկրների ընդհանուր գործերի նախարարների խորհուրդը միության կողմից պաշտպանել է միավորումից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ պայմանագրի նախագիծը:
Գերմանիան արգելել է Սաուդյան Արաբիայի 18 հպատակների մուտքը երկիր, որոնք, հնարավոր է, մեղսակից են լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանում:
Եվրամիությունը լիարժեք կդառնա միայն իրեն Արեւմտյան Բալկանների երկրների անդամակցումից հետո:
Nissan-ի եւ Renault-ի ղեկավար Կառլոս Գոնը նոյեմբերի 19-ին Ճապոնիայում ձերբակալվել է այդ երկրի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում:
Իրանի հետ հաշվարկների համար մեխանիզմ մշակելու աշխատանքը շարունակվում է, աշխատանքին միացել են ԵՄ-ի մի շարք երկրների ֆինանսների նախարարներ, բայց դեռեւս անկարելի է նշել աշխատանքի ավարտի ստույգ ամսաթիվը:
Սաստիկ անձրեւներ են տեղացել մայրցամաքային Իսպանիայում, Ինչպես նաեւ Բալեարյան եւ Կանարյան կղզիներում, ծովեզերքին դրանք հեղեղումներ են առաջացրել, Վալենսիայում եւ Ալիկանտեում նոյեմբերի 19-ին սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ:
«Դեղին բաճկոններ» ֆրանսիական հասարակական շարժման մասնակիցները, որոնք հանդես են գալիս վառելիքի գների աճի դեմ, նոյեմբերի 19-ին շարունակում են բողոքի իրենց զանգվածային ակցիաները, որոնք ամբողջ Ֆրանսիայում սկսվել էին նոյեմբերի 17-ին:
«Թալիբան» շարժումը նոյեմբերի 19-ին հավաստել է, որ անցյալ շաբաթ իր անդամները Կատարում հանդիպել են ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:
Air France ֆրանսիական առաջատար ավիաընկերությունը 2019 թվականի ապրիլից պլանավորում է իրականացնել բիլիսի-Փարիզ չվերթներ:
Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վերսկսվել են բողոքի լայնածավալ ակցիաները վառելիքի գների բարձրացման դեմ: