Թուրքիային չի հաջողվել համոզել Ռուսաստանին վերանայել չվերթների չեղարկման որոշումը
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղարկելու մասին որոշումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։
«S7» ավիաընկերությունը չեղարկել էր ամբողջությամբ ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրել տոմսերի վաճառքը։
Ռուսական խոշորագույն «Aeroflot» ավիաընկերությունն էլ հանդես էր եկել նմանատիպ հայտարարությամբ։
Թուրք պաշտոնյաները բանակցությունների միջոցով հույս ունեին չեղարկել տալ այդ որոշումները, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ այդ որոշումները ռուսական կողմը անփոփոխ կթողնի։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ռուս զբոսաշրջիկների ունեցած դերակատարումը չափազանց կարևոր է և նման որոշման հետևանքով Թուրքիայում այս ոլորտը մեծ վնաս կարող է կրել։