Նեպալում ՌԴ-ի դեսպանությունը կազմակերպել է Ռուսաստանի քաղաքացիների դուրսբերումը Կատմանդուից
Նեպալում ՌԴ-ի դեսպանությունը երկրում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության եւ «Աէրոֆլոտ»-ի հետ համատեղ չվերթ է կազմակերպել է Ռուսաստանի եւ այլ երկրների քաղաքացիներին Նեպալից դուրս բերելու համար: Այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հաղորդել է Facebook-ի իր էջում։
«Ռուսաստանի դիվանագետների ջանքերի շնորհիվ մայիսի 18-ին «Թրիբհուվան» միջազգային օդանավակայանից թռել է «Աէրոֆլոտ»-ի՝ երկրից դուրս բերող ինքնաթիռը՝ Կատմանդու-Մոսկվա երթուղով, որի մեջ եղել է 253 ուղեւոր, որոնցից 219-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի Ռուսաստանի քաղաքացիներից, տարհանվողների թվում եղել են Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի եւ այլ պետությունների քաղաքացիներ, որոնց մեջ էր ուկրաինացի հայտնի լեռնագնաց Սերգեյ Բերշովը: Ավելի վաղ մայիսի 6-ին Նեպալը փակել է միջազգային ավիահաղորդակցությունը երկրում կորոնավիրուսով հիվանդացության աճի կապակցությամբ: Սահմանափակումները գործելու են մինչեւ մայիսի 31-ը:
Անցյալ տարի դեսպանությունն արդեն տարհանման փորձ ունեցել է, այն աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանի քաղաքացիներին հյուրանոցներում բնակեցնելուն եւ կազմակերպել նրանց անվճար սնունդը՝ պայմանավորվելով ռեստորանների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: