Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կարգադրել է Վենեսուելայում գտնվող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին լքել երկիրը:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Չինաստանի մայրաքաղաքում բացվել Է BRICS-ի երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների յոթերորդ հանդիպումը, ներկայացուցիչներ, որոնք տնօրինում են անվտանգության հարցերը:
Ռազմական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խոցել է այն հրթիռը, որը թռչում էր մահմեդականների ուխտագնացության գլխավոր կենտրոնի՝ Մեքքայի (Սաուդյան Արաբիա) ուղղությամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հուլիսի 27-ին հավանություն տվեց այն օրինագծին, որը նախատեսում է ամերիկյան պատժամիջոցների խստացում Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկտամամբ:
Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված մնալ Թուրքիայում կառավարությանը քննադատող անհատների հետապնդումների և ձերբակալումների փաստի առնչությամբ:
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է, որ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության հետևանքով առաջացած սթրեսից իր մոտ առողջական խնդիրներ են սկսել, մասնավորապես` հիպերտոնիա, ինչպես նաև դիմային մկանի պարալիզացում:
Հայտնի կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը Բևերլի Հիլզում եկեղեցական պատարագից հետո իր մեքենայով հեռանալիս պատահաբար վրաերթի է ենթարկել այդտեղ հավաքված պապարացիներից մեկին:
Քեմբրիջի դուքս Ուիլյամը, որը Մեծ Բրիտանիայի գահի հերթում երկրորդ ժառնագն է, հուլիսի 27-ին ավարտում է աշխատանքը որպես շտապ օգնության ուղղաթիռի օդաչու, որպեսզի կենտրոնանա պաշտոնական միջոցառումների ավելի լայն մասնակցության վրա Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու անունից: Այս մասին հաղորդել է Daily Telegraph թերթը:
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Facebook ընկերության զուտ շահույթն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել է 71 տոկոսով:
«Այս երեք երկրների վարչակարգերը սպառնում են ԱՄՆ-ի կենսական շահերին եւ ապակայունացնում հարեւաններին»,- նշում է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ – խմբ.) պատգամավորները հուլիսի 27-ին հավանություն են տվել պատգամավորների ազգականներին որպես խորհրդարանական օգնականներ աշխատանքի ընդունելու արգելքի սահմանման դրույթին:
Թուրքիայի առաջին թիրախը Գերմանիան է, եթե կարողացավ Գերմանիային դնել իր ուզած ճանապարհի վրա, ապա մնացած եվրոպական երկրները, երևի թե, իր կարծիքով, ավելի դյուրին կլինեն: Եվ մենք այսօր Գերմանիայի պաշտոնյաների, գործիչների հայտարարություններում տեսնում ենք, որ իրենք պահանջում են Եվրոպայից կտրուկ կեցվածք Թուրքիայի նկատմամբ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու փաստին:
Կոնգրեսական Ադամ Շիֆը շարունակում է ակտիվորեն փոխգործակցել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ՝ ի աջակցություն «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի կողմից Հայաստանի դպրոցներում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի դրամաշնորհային ծրագիր իրականացնելու:
«ՀՀ տնտեսությունն ուղիղ կախվածության մեջ է Ռուսաստանի տնտեսությունից։ Ընդ որում՝ ՀՀ տնտեսության մեծ մասը ծառայությունների և հումքային ոլորտն է։ Եվ քանի դեռ Ռուսաստանում իրադրությունը չի բարելավվում, Հայաստանը ևս դժվարությունների առաջ կհայտնվի»։
Եթե ԱՄՆ-ն ընդունի հակառուսական նոր պատժամիջոցների օրինագիծը, դա կառաջացնի հատուկ ափսոսանք:
Ամերիկյան Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ երկրորդ տեղում թողնելով Microsoft-ի հիմնադիրներից Բիլլ Գեյթսին:
Երուսաղեմի մուֆթի (մուսուլմանների հոգևոր առաջնորդ) Մուհամմեդ Հուսեյնը հայտարարել է Տաճարի լեռան շուրջ կոնֆլիկտի կարգավորման, և սրբավայրի տարածքում աղոթքների վերսկսման մասին:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հանդիպել է իր պաշտպանյալի հետ:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը կբողոքարկվի դատարանում:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի նոր դեսպանի՝ ԱՄՆ-ում նշանակվելու հեռանկարները:
Ռուսաստանն ու Ադրբեջանը պլանավորում են 2017թ-ին անցկացնել երկրորդ բանակցությունները:
Եվրամիությունը (ԵՄ) Հունաստանին 209 միլիոն եվրոյի շապ օգնություն է հատկացրել միգրանտների ժամանակավոր տեղավորման եւ ապրուստամիջոցի տրամադրման համար: Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովը (ԵՀ):
Կենտրոնական Պորտուգալիայում հուլիսի 27-ին մի քանի հազար մարդ է տարահանվել տներից անտառային հրդեհների նոր ալիքի պատճառով:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը, նշել է, որ «ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ» և կշարունակի գլխավորել Պետդեպն այնքան ժամանակ, քանի դեռ դա իրեն նախագահը թույլ կտա»:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին պատրիարքարանի դահլիճում Եկեղեցական համագումար ժողով է գումարվել: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնման հարցով հանդիպել է Բաքվում Իսրայելի դեսպանության ներկայացուցիչների հետ:
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին չի պատրաստվում դառնալու փախստական եւ կպայքարի Ուկրաինա՝ իր օրինական վերադարձի համար։
Ընդդիմության հայտարարած գործադուլը լայն պաշտպանություն չգտավ վենեսուելացի ժողովրդի մեջ: