Ավստրալիայի կառավարությունը գնել է աբորիգենների դրոշի իրավունքը
Ավստրալիայի իշխանությունները 14 միլիոն դոլարով (20 միլիոն ավստրալական դոլար) գնել են երկրի աբորիգենների դրոշի իրավունքը. այժմ այն կարելի է նույնքան ազատորեն օգտագործել, ինչպես ազգային դրոշը: Այդ մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը:
Դրոշը երկգույն է՝ կարմիր եւ սեւ շերտերով, կենտրոնում դեղին շրջանակ է. մշակվել է նկարիչ Հարոլդ Թոմասի կողմից, իսկ 2018 թվականին գնվել է WAM Clothing ընկերության կողմից, որը կապված չէ աբորիգենների հետ: Դրոշի պատկերի ցանկացած օգտագործման դեպքում ֆիրման պահանջել է վճար եւ թույլտվություն, նշում է հեռուստաալիքը:
Ինչպես հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, այժմ դրոշի օգտագործումն անվճար կլինի բոլորի համար, բայց դրան պետք է վերաբերվել նույնպիսի հարգանքով ու արժանապատվությամբ, ինչպես Ավստրալիայի դրոշին:
«Բոլոր ավստրալացիները կարող են աբորիգենների դրոշն ամրացնել այնպիսի հագուստի վրա, ինչպիսին մարզաշապիկներն են, այն կարելի է նկարել մարզադաշտերում, զետեղել կայքերում, օգտագործել թվային պատկերով, բոլոր ԶԼՄ-ներում՝ առանց թույլտվության անհրաժեշտության կամ օգտագործման համար վճարելու»,-վարչապետի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: