ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է վերընտրման հասնելու պլանների մասին
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նեսնի Փելոսին (Կալիֆոռնիայի նահանգից), որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը եւ ԱՄՆ-ի պետական հիերարխիայում այժմ զբաղեցնում է կարեւորությամբ երրորդ պաշտոնը, մտադիր է վերընտրման հասնելու Կոնգրեսի ստորին պալատում: Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը տարածվել է հունվարի 25-ին։
«Թեեւ մենք հասել ենք առաջընթացի, պահանջվում է անել եւս շատ բան՝ մարդկանց կյանքը բարելավելու համար»,- նշել է Փելոսին, որն այժմ 81 տարեկան է: «Մեր ժողովրդավարությունը գտնվում է սպառնալիքի տակ ճշմարտության վրա հարձակումների, Կապիտոլիումի վա հարձակման եւ նահանգներում ընտրական իրավունքի վրա հարձակման պատճառով»,- հավելել է օրենսդիրը:
«Ես իմ թեկնածությունը քվեարկության են դնում Կոնգրեսում նոր ժամկետով, որպեսզի աշխատեմ ի շահ ժողովրդի եւ պաշտպանեմ ժողովրդավարությունը»,- նշել է Փելոսին: Նա չի պազաբանել, թե մտադիր է արդյոք հետագայում հասելու Նեկայացուցիչների պալատի խոսնակի ընտրման: Փելոսին ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում Կալիֆոռնիան էներկայացնում 1987 թվականից: ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի են ունենալու 2022 թվականի նոյեմբերին: Ընտրվելու են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ 34 սենատորներ: Ներկայումս Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատները պահպանում են մեծամասնությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: