Pfizer-ը և BioNTech-ը սկսել են օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերություններն սկսել են օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այդ մասին ասվում է ընկերությունների հայտարարության մեջ:
«Pfizer-ը եւ BioNTech-ը այսօր հայտարարել են 18-ից մինչեւ 55 տարեկան առողջ չափահասների շրջանում «օմիկրոնի» հիման վրա թեկնածու-պատվաստանյութի անվտանգության, տանելիության եւ իմունոգենության գնահատման համար կլինիկական ուսումնասիրություն սկսելու մասին»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է BioNTech-ի կայքում»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է BioNTech-ի կայքում:
Նշվում է, որ հետազոտության ընթացքում կստեղծվեն տարբեր խմբեր՝ համեմատելու COVID-19-ի եւ օմիկրոնի դեմ Pfizer-ի եւ BioNTech-ի արդեն կիրառվող պատվաստանյութի ներարկման տարբեր սխեմաները: Սպասվում է, որ փորձարկումներին կմասնակցի շուրջ 1420 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում, նշել է հունական «օմիկրոն» տառով:
ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»:
Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: