
Սպիտակ տունը վստահեցնում է, որ Բայդենը մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու մտադրություն չունի: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, վստահեցրել են ամերիկյան վարչակազմից:
Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահը բաց է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխգործակցության համար, բայց նոր շփումների մասին որոշում այս պահի դրությամբ չկա: