ԱՀԿ-ի Գործկոմն առաջադրել է Գեբրեյսուսի թեկնածությունը երկրորդ ժամկետով գլխավոր տնօրենի պաշտոնում
Առողջապահության համշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Գործկոմն կազակերպության ներկայիս գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսի (Եթովպիա) թեկնածությունն առաջադրել է այդ պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետի համար: Այդ որոշումը Գործկոմի անդամներն ընդունել են հունվարի 25-ին Ժնեւում վերջինիս 150-րդ նստաշրջանում։
Գործկոմի քարտուղարության ներկայացուցիչը նստաշրջանում, որը տեղի էր ունենում հիբրիդային ձեւաչափով, ընթերցել է այդ մամնի կողմից ընդունված բանաձեւի տեքստը: Այնտեղ ասված է, որ «Գործադիր կոմիտեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսին առաջադրում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում» եւ «այդ նոմինացիան ներկայացնում է Առողջապահության 75-րդ համաշխարհային ասամբլեային»: Գեբրեսյուսի թեկնածության քվեարկությունը, որն ԱՀԿ-ում բարձրագույն պաշտոնի միակ հավակնորդն է, կկայանա Առողջապահության համաշխարհային ասամբլեայում, որը նախատեսված է անցկացնել 2022 թվականի մայիսի 22 – 28-ը Ժնեւում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: