
Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ

Քաղաքային երկհարկանի ավտոբուսը Լոնդոնի արեւելքում մխրճվել է շենքի մեջ, կան տուժածներ: Այդ մասին հաղորդել է շտապ օգնության քաղաքային ծառայությունը:
«Մենք գտնվում ենք պատահարի վայրում, որտեղ ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ, եւ բժշկական օգնություն ենք ցուցաբերում տուժածներին»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ծառայության Twitter-յանէջում:
Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 08:20-ին (Երեւանի ժամանակով 11:20-ին) Սելվին-ավենյու փողոցում: Վթարի պատճառը դեռ չի նշվում, հաղորդել էՌԻԱ Նովոստին: