Մեծ փողը ոչնչացնում է հիշողությունը, հայրենիքը. 2018-ի հեղաշրջումը, սույնը, աղանդներն ու ՀԿ-ները, նավթային փողերը, թուրքական շահը, Հայաստանի ապագան՝ Հյուսիսային Կորեա. Ալեն Ղևոնդյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է:
- Նիկոլ Փաշինյանի ինքնահարցազրույցի նպատակն էր հանրային կարծիքի վրա ազդեցություն գործելը, Թուրքիային և Ադրբեջանին մեսիջներ ուղղելը, որովհետև նրան լսում են նաև այդ երկրներում, Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ աղավաղված թեզեր առաջ քաշելը: Հնչեցված թեզերի մեջ 30-40-ը բացահայտ կեղծիք էր:
- Նիկոլ Փաշինյանն անկեղծ նշում էր, որ ցեղասպանության քաղաքականությունից հրաժարվելու իր թեզը դրական միտում է:
- Մարդիկ, իհարկե, ավելի շատ սիրում են պարզապես հավատալ, քան ասածի վերաբերյալ մտածել: Չնայած հոգնել են մտածելուց և ուզում են հանգիստ ու կայուն ապրել, այդուամենայնիվ իրականությունը նրանց բերել է սթափության դաշտ:
- Հիմնական խնդիրը հանրային ապատիան է, անտարբերությունը, որը քաղաքական կապիտալի չի վերածվել:
- Մարդիկ ուզում են մոռանալ այն արհավիրքը, աղետը, ինչի մեջ ապրում են:
- Պետք է գտնվի այն անհատը, ում լեգիտիմության աստիճանը բարձր է:
- Բիզնեսը, փողը հայրենիք չունի, փողը, իսկ մեծ փողը՝ առավել ևս, ոչնչացնում է հիշողությունը. Ձեր նշած բիզնեսմենի՝ Խաչատուր Սուքիասյանի դերակատարումը հայ-թուրքական հարաբերությունների, մերձեցման գործում շոշափելի մեծ է:
- Կարող է գալ մի փուլ, երբ մենք հայտնվենք այն վիճակում, որում հայտնվեցին եզդիները Սինջարում:
- Մենք ականատես ենք լինում աշխարհակարգի փոփոխության. Թուրքիան փորձում է ձևավորել մի աշխարհակարգ, որտեղ ինքն է կարևոր դերակատարը լինելու:
- Հայ-թուրքական ստվերային պրոցեսը՝ Հայաստանում գործող մի շարք քաղաքական ուժերի հետ, նոր չի սկսվել:
- ԱԺ գործող խոսնակը՝ Ալեն Սիմոնյանը, 2018-ի իրադարձություններից հետո բարձրացնում էր ՀՀ հիմնը և զինանշանը փոխելու հարցը, դա նրա ճաշակային առանձնահատկությո՞ւնն էր: Իհարկե ո՛չ:
- 2018-ին տեղի ունեցածը հեղափոխություն չէր, այլ հեղաշրջում էր:
- Եթե հնարավոր լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, գործող վարչապետը հենց հիմա կճանաչի. Արցախն իր և թիմի համար մեծ պրոբլեմ է, որից պետք է ամեն գնով ազատվել, իրենց համար բեռ է:
- 2018-ի հեղաշրջման ողջ պրոցեսը, քայլարշավը մանրամասն, դետալացված նախապես մշակված էր արտերկրի հոգեբանների, քաղտեխնոլոգների միջոցով:
- Քաոս կառավարելը Հայաստանում և աշխարհում լուրջ ռեսուրս է և գործիք:
- Մենք տոտալիզացիայի, ամբողջատիրության պրոցեսում ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը որ օրը զրկվեց իշխանությունից, անվտանգության խնդիր կունենա:
- Գործող իշխանությունը տոտալիտար վարչակարգ է ուզում ստեղծել, մոտավորապես Հյուսիսային Կորեա, և դա չի թաքցնում. արտաքին խաղացողներին խոսք է տալիս ամեն ինչ անել՝ միայն թե իշխանությունից չզրկվի, ներսում ասում է՝ «ես գիտեմ՝ ինչ անել…»:
- Հայաստանում բավականին տարածված է քաղաքական աղանդը, որն անբուժելի հիվանդություն է. բոլոր աղանդավորական շարժումները քաղաքական բովանդակություն ունեցող պրոյեկտներ են, մոնոլիտ են և ոչ թույլ, ֆինանսական հսկայական ռեսուրսներով:
- Մենք ունենք մի երկիր, որը Ֆեյսբուքով է կառավարվում:
- Գազի գինը բարձրանում է՝ Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ սակագնի բարձրացումն անապահով խավի վրա չի տարածվի, այնինչ գազի գնի աճը ենթադրում է համապարփակ գնաճ բոլոր ոլորտներում. մենք բոլորս ենք աղքատանալու, կյանքն էլ ավելի է թանկանալու:
- Նախագահ Արմեն Սարգսյանը որոշակի առաքելությամբ էր հայտնվել. իր շահերից ելնելով՝ դուրս եկավ խաղից, ամեն ինչ հանձնեց, որպեսզի անհարմար վիճակում չհայտնվի:
- Հայաստանը հայտնվել է թուրք-ադրբեջանական ցանցի, ծուղակի մեջ, մեզանով խաղում են, սակայն գործընթացի ավարտը տեսանելի չէ:
- Աշխարհն ասում է՝ Հայաստանի վարչապետը Հայաստանը հանել է վաճառքի, եթե նրանց համար երկիրը կարևոր չէ, մենք էլ կարող ենք փայատեր դառնալ:
- 2008-ին Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների մեջ «Բրիթիշ փեթրոլիումը» ֆինանսական առումով ներգրավվածություն է ունեցել, որոշ հասարարական կազմակերպությունների և անհատների միջոցով. ԱԱԾ արխիվում կլինեն նյութեր, եթե չեն վերացրել:
- «Բրիթիշ փեթրոլիումը» շատ վաղուց վերպետական միավոր է և տարբեր երկրներում քաղաքական ռեժիմների փոփոխման քայլեր է ձեռնարկում:
- Հայաստան գումար է մտնում մերձավորարևելյան երկրներից մեկից, որը ԿԲ-ում չի ֆիքսվում. փողերի մի մասը գալիս է Կատարից: