Կրեմլում հաստատել են հունվարի 28-ին պլանավորված Պուտինի և Մակրոնի զրույցը
Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը պլանավորված է ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, ուրբաթ օրը հեռախոսազրույց է պլանավորված»,-Պեսկովը լրագրողներին ասել է հունվարի 26-ին: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ հույս ունի ուրբաթ օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ՝ հրատապ խնդիրները քննարկելու համար: «Դա անհրաժեշտ է ստեղծված իրադրությունը քննարկելու, ավելի հստակ պատկերացում ստանալու համար: Դա երկխոսություն կլինի պարզաբանումներ ստանալու նպատակով»,-հայտարարել է Մակրոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: