Ռուսաստանը եւ Թուրքիան ընդհանուր ջանքեր կներդնեն սիրիացի փասխտականներին հայրենիք վերադարձնելու համար, ինչը կօգնի այս երկրի իրադրության քաղաքական կարգավորմանը:
Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են ստեղծել այցագրային ռեժիմի դյուրացման մեխանիզմ:
Շուրջ 4,5 հազար զինվորականներ եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ, 250 միավոր տեխնիկա եւ օդուժ են մասնակցել «Նոր բանակի երթին», որն օգոստոսի 24-ին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվել է երկրի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկը (KfW)150 մլն եվրո է հատկացրել Վրաստանին երկրում առաջին գազապահեստարանի կառուցման համար:
Մոսկվան եւ Անկարան մտադիր են խորացնել կոոպերացումը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:
Ուկրաինան դեն է նետում բոլոր այն շղթաները, որոնք իրեն կապում են ռուսական կայսրության հետ, Խորհրդային Միության հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Երևան: Քիչ առաջ Անգելա Մերկելի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Գերմանիայի կանցլերին օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պենտագոնը հայտնել է նոր սերնդի իմիտատոր-հրթիռի հաջող փորձարկումների մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ճապոնիայում 300-ից ավելի ավիաչվերթներ են չեղարկել «Սիմարոն» թայֆունի պատճառով:
ԱՄՆ-ի տարբեր բնակավայրերում McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցի աղցանից թունավորվել է ավելի քան 500 մարդ:
Մարդկանց զանգվածային թունավորում է տեղի ունեցել Չիլիի արեւմուտքի Կինտերո եւ Պուչունկավի կոմունաներում, որոնց պատել է, հավանաբար, ծծմբի կարծր մասնիկներ պարունակող ամպը:
Գերմանիան չի կարող Ռուսաստանին ոչ ասել գազի ու նավթի մատակարարման հարցում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում հրդեհ է բռնկել Tesla էլեկտրամոբիլների արտադրության ձեռնարկությունում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն արձագանքել են Ռուսաստանի՝ S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիային 2019 թվականին մատակարարելու մասին հայտարարությունը:
Գերմանիան պաշտպանում է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացումը, բայց դաշինքին երկրի մոտալուտ անդամակցումը քիչ հավանական է:
The Beatles-ի հիմնադիր Ջոն Լենոնին սպանած Մարկ Դեւիդ Չեփմենը կմնա բանտում:
Գերմանիան ակտիվորեն պաշտպանում է Եվրաիմությանը Վրաստանի ինտեգրացման գործընթացը, բայց այդ գործընթացը չի ավարտվի հինգ տարում:
ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հաստատումը կարեւոր է Գերմանիայի համար:
Չինաստանն անկեղծ ու օգտակար է որակել ԱՄՆ-ում կայացած բանակցությունները, որոնք նվիրված էին երկու երկրների առեւտրական տարաձայնություններին:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ առանց Բրյուսելի հետ հետագա համագործակցության վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից երկրի դուրս գալը 80 մլրդ ֆունտ ստեռլինգի (102,5 մլրդ դոլար) չափով ճեղքվածք կառաջացնի Միացյալ Թագավորության պետական բյուջեում:
Հայաստանում գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ակնհայտորեն դրական են անդրադարձել հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում հնարավոր ապստամբության մասին այն դեպքում, եթե Սպիտակ տան ղեկավարը պաշտոնազրկվի իմպիչմենտի արդյունքում:
Ավստրալիայի Լիբերալ կուսակցության նոր ղեկավար, համապատասխանաբար նաեւ երկրի նոր վարչապետ է ընտրվել կառավարության գանձապետ Սքոթ Մորիսոնը:
Ռուսաստանի Դաշնության անվտագության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են միջուկային զենքի չտարածման թեման, այդ թվում՝ Իրանին և ԿԺԴՀ-ին վերավերվող հարցերը:
Վաշինգտոնը համաշխարհային առեւտրական պատերազմ է սկսել, այդ թվում՝ Թուրքիայի դեմ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ վերջերս արած արտահայտությունները:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրավիրել է Եվրամիության մի շարք անդամ երկրների հանդիպում՝ քննարկելու միգրացիոն ճգնաժամը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելը ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա տնտեսության համար:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են հավելյալ 3 մլրդ ֆունտ հատկացնել Եվրամիությունից երկրի դուրս գալուն այն դեպքում, եթե Լոնդոնին չհաջողվի համաձայնության գալ ԵՄ-ի հետ փոխշահավետ պայմանների շուրջ: