Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ուկրաինական հացահատիկի հարցով քննարկում են անցկացրել

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի իր պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի առաքման շուրջ։

Կողմերը գոհունակություն են հայտնել հացահատիկի տեղափոխման հարցում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև հացահատիկային միջանցքի համատեղ համակարգող կենտրոնի գործունեությունից։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031