Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը նախնական վարժանքներ կանցկացնեն համատեղ ընդգրկուն զորավարժություններից առաջ

Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինվորականները Ulchi Freedom Shield լայնընդգրկուն համատեղ զորավարժություների նախաշեմին, որոնք պլանավորված են օգոստոսի վերջին, կանցկացնեն նախնական համատեղ վարժանքներ: Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը:

Նշվում է, որ նախնական քառօրյա վարժանքները սկսվել են օգոստոսի 16-ին, դրանք կկենտրոնանան հակաճգնաժամային կառավարման մշակման վրա: ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի Ulchi Freedom Shield համատեղ զինավարժանքները պետք է տեղի ունենան օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչությունը, վարժանքների ընթացքում, մասնավորապես, կմշակվեն գործողություններ մայրաքաղաքային տարածաշրջանի պաշտպանության ժամանակ եւ հետագա անցումը հակահարձակման ԿԺԴՀ-ի կողմից ագրեսիայի դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031