Բաժիններ՝

Թալիբները խոստացել են թույլ չտալ հավաքագրված ահաբեկիչների տեղափոխումն Ուկրաինա

Թալիբները երաշխավորել են, որ իրենց հնարավորությունների սահմաններում թույլ չտա ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ ԻՊ-ի զինյալների տեղափոխումն Ուկրաինա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի խնդրով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը:

Քաբուլովը դրականորեն է պատասխան այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը թալիբների հետ շփվել է այն հաղորդագրությունների պատճառով, որ երրորդ երկրներն Աֆղանստանում գրոհայիններ են հավաքագրում նրանց Ուկրաինա ուղարկելու համար: «Թալիբները երաշխավորել են, որ իրենք (նման բան) թույլ չեն տա իրենց իրական հնարավորությունների սահմաններում: Եվ նրանք բացարձակապես երասպաշտություն չեն անում»,-հայտարարել է բարձրաստիճան դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Անցյալ տարի օգոստոսին իշխանության գալով՝ թալիբները խոստացել են, որ Աֆղանստանի տարածքից ոչ մի սպառնալիք չի ծագի Ռուսաստանի եւ կենտրոնասիտական երկրների անվտանգության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031