Բաժիններ՝

Իտալիայի կոմկուսում կոչ են արել դուրս գալ Եվրամիությունից

Եվրամիությունը կորցրել է իր սուվերենությունը, Իտալիան պետք է դուրս գա այնտեղից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իտալիայի Կոմունիստական կուսակցության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Ալբերտո Լոմբարդոն:

«ԵՄ-ի ղեկավարները պարբերաբար իրենց վաճառել են Միացյալ Նահանգներին»,- ասել է քաղաքական գործիչը, կարծիք հայտնելով, որ Հռոմը պետք է դուրս գա ԵՄ-ից եւ հրաժարվի բոլոր պարտավորություններից, որոնք «սահմանափակում են» Իտալիայի ինքնիշխանությունը:

«Հանգուցային պահը ԵՄ-ից դուրս գալն է եւ, հետեւաբար, բոլոր պարտավորություններից, ներառյալ այդ ֆիկտիվ արժույթ եվրոն, որը վերացրել է ազգային ինքնիշխանությունը»,- կարծում է Լոմբարդոն:

Նա նաեւ կոչ է արել՝ Իտալիայի ինքնիշխանությունը վերականգնել սեփական արտաքին ու ռազմական քաղաքականություն վարելու ճանապարհով: «Առաջին պայմանն ինքնիշխանության համար՝ մեր տարածքը, մեր զորքերն ու մեր արտաքին քաղաքականությունը վերադարձնելն է»,- հավելել է Լոմբարդոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031