Ուկրաինական նավահանգիստներից Ստամբուլ է ուղևորվել հացահատիկով բեռնված ևս 5 նավ. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 16-ին ուկրաինական նավահանգիստներից ճանապարհ է դուրս եկել հացահատիկով բեռնված ևս 5 նավ: Այս մասին նշվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Հացահատիկի մատակարարման շրջանակներում Յուժնիից ճանապարհ է դուրս եկել երկու, իսկ Չեռնոմորսկից՝ երեք նավ»,-ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման մասին։

Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները։

Փաստաթղթի ստորագրման արդյունքում Ստամբուլում ստեղծվել է հացահատիկի մատակարարման աշխատանքները կազմակերպող համատեղ համակարգող կենտրոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031