Արգենտինայի խորհրդարանի վերին պալատն օգոստոսի 22-ին հավանություն է տվել սենատոր եւ պետության նախկին ղեկավար Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների բնակարանում եւ տներում խուզարկություն կատարելու դատարանի պահանջին՝ կաշառքների գործի հետաքննության շրջանակներում:
News Media հոլդինգի ղեկավար Արամ Գաբրելյանովը հեռացել է գլխավոր տնօրենի պաշտոնից, այդ պաշտոնն զբաղեցրել է նրա տեղակալ Անատոլի Սուլեյմանովը:
Մեծ Բրիտանիան միակողմանի միջոցներ կձեռնակի իր ինստիտուտների կայուն աշխատանքն ապահովելու համար, եթե Brexit-ի շուրջ բանակցությունների արդյունքում համաձայնագիր չկնքվի Եվրամիության հետ հետագաա համագործակցության վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր միակ զանցանքն անակնկալ հաղթանակն էր 2016 թվականի ընտրություններում:
«Ես չգիտեմ՝ նա ինչ է ուզեցել ասել դրանով, բայց վերջին շրջանում Փաշինյանն ուզում է ընգծել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լավն են, թեև իրականում դա այդպես չէ և որոշակի լարվածություն կա»,- ասաց փորձագետը։
«Սա փոքր ծավալի պայմանագիր է, և, ըստ էության, ՀՀ-ում արտադրվելու են զինատեսակներ, ոչ թե դրանք ձեռք են բերվելու Ռուսաստանից։ Այս առումով, կարծում եմ, պատժամիջոցների հետ խնդիր չենք ունենա»,- ասաց նա։
Իսրայելի իշխանություններն օգոստոսի 22-ին հաստատել են 382 միավոր նոր բնակարանների կառուցումը Հորդանան գետի Արեւմտյան ափի հրեական բնակավայրերում:
Ուրբաթօրյա ավանդական աղոթքի ղեկավար եւ Իրանի Փորձագետների խորհրդի անդամ այաթոլլա Ահմադ Խաթամին օգոստոսի 22-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հարձակվի Իրաի վրա, քանզի գիտի, որ այդ դեպքում Թեհրանը հարված կհասցնի ամերիկացիներին ու Իսրայելին:
Ռուս զինվորականները Սիրիայում օդուժի եւ թեւավոր հրթիռների հարվածներով ոչնչացրել են 86 հազար զինյալների, այդ թվում՝ Ռուսաստանից եւ ԱՊՀ-ի երկրներից 4,5 հազար սերածների:
Միացյալ Նահանգների կառավարությունը գրեթե 78 մլն դոլարի տեխնիկական օգնություն կտրամադրի Ուկրաինային կայուն տնտեսական զարգացման համար:
Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության (ԷՎՀՀ) դեպքերի թիվը, հուլիսի վերջին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Հյուսիսային Կիվու նահանգում դրա բռնկման սկսվելուց ի վեր, անցել է հարյուրը, իսկ մահացածների թիվը հասել է 59-ի:
Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի նկատմամբ աճել է 1,5 տոկոսով եւ հասել 1 եվրոյի դիմաց 79,02 ռուբլու:
Թայվանի կառավարությունը հաստատել է ոչ միջուկային դառնալու եւ մինչեւ 2025 թվականն իր բոլոր ատոմակայանները շահագործումից հանելու՝ կղզու պլանները:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակվածներից մեկը խոստովանել է, որ իրենք դա արել են հանրապետության հասցեին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի արած հայտարարությունների պատճառով, ինչը հանգեցրել է ազգային արժույթի կտրուկ անկման:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիեւը երբեք չի համաձայնի Դոնբասում հակամարտության կարգավորմանը Ռուսաստանի պայմաններով:
«Լեյն» հուժկու փոթորիկը շարժվում է ԱՄՆ-ի Հավայիի նահանգի ուղղությամբ:
ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա՝ օգտագործելով ոչ միայն տնտեսական պատժամիջոցները:
Օգոստոսի 17-ին Երևանում անցկացված զանգվածային միտինգի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ «շուտով Մոսկվայի հետ կիրականացվի աննախադեպ մարդասիրական նախագիծ, որը Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կհասցնի չտեսնված բարձունքի, նախագիծ, որը 2 երկրների հարաբերությունները կբարձրացնի նախկինում չտեսնված մակարդակի»։
Չեչնիայում գրանցվել են իրավապահների վրա իսլամական ահաբեկիչների հարձակումների դեպքեր: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Նիդեռլանդներում տղամարդն ավտոմեքենայով, որում գազի բալոններ են եղել, լույս օգոստոսի 22-ի գիշերը կանխամտածված մխրճվել է Գերմանիայի հետ սահմանի մերձակա հոլանդական քաղաքի խորհրդի շենքի մեջ եւ զոհվել բռնկած հրդեհի հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների ճգնաժամը կարող է ակնթարթորեն ավարտվել, եթե Թուրքիան ազատի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռօրյա աշխատանքային այցով կայցելի Հայաստան:
Վենեսուելայի փոխնախագահ Տարեկ Էլ Այսամին հայտարարել է, որ համաձայնագրեր է կնքել ագրոարդյունաբերական համալիրի 33 ճյուղի ներկայացուցիչների հետ, որոնք համաձայնել են հաստատագրել իրենց արտադրանքի գները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենն իրեն մեղավոր է ճանաչել հարկերի վճարումից խուսափելու հետ կապված հանցագործությունների եւ ֆինանսական կարգապահության հանցավոր խախտման մեջ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի գլխավոր թեմաներից մեկը կդառնա Կասպից ծովի տարածաշրջանից ԵՄ-ին բնական գազի մատակարարումների ավելացման հնարավորությունների քննարկումը:
Իտալիայում կամրջի փլուզման տեսանյութը, որը նկարահանել են Ջենովայի քաղաքային տեսախցիկները, հայտնվել է ցանցում:
Կարակասում կիսակառույց երկնաքերի վերին հինգ հարկերը նկատելիորեն թեքվել են ուժգին երկրաշարժից հետո:
Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը մեղավոր է ճանաչվել հարկերի պարտակչության եւ ֆինանսական խարդախության մեջ:
Միջազգային, ամերիկյան եւ թուրքական լրահոսներին եւ դրանց առընթեր ողողվող մեկնաբանություններին հետեւողները կստանան այն տպավորությունը, որ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների վատթարացումը նոր գագաթ է նվաճում:
Ռուսաստանը կզարգացնի փոխգործակցությունն Իրանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, կշարունակի համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: