Բաժիններ՝

Կիևը մինչև տարեվերջ Արևմուտքից 12-16 միլիարդ դոլար ստանալու հույս ունի

Ուկրաինան մինչեւ 2022 թվականի վերջը հույս ունի ստանալու եւս 12 – 16 միլիարդ դոլար արեւմտյան գործընկերներից: Օգոստոսի 15-ին այդ մասին «ՌԲԿ-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սերգայ Մարչենկոն:

«Ամեն ինչ կախված է անցկացված բանակցությունների հաջողությունից, մինչեւ 30 միլիարդ դոլար կարող է լինել:

Մենք արդեն ստացել ենք 14 միլիարդ դոլարը, իսկ մինչեւ տարեվերջ կարող ենք ստանալ 12 միլիարդից մինչեւ 16 միլիարդ դոլար»,- ասել է նախարարը: Մարչենկոյի խոսքով՝ արդեն սեպտեմբերին կառավարությունն սպասում է մակրոֆինանսական աջակցության ծրագրով մուտքեր ԵՄ-ից:

Ընդամենը ծրագրով Կիեւը պետք է ստնանա 8 միլիարդ եվրո. փողը կփոխանցվի մի քանի մասնաբաժիններով: Նախարարը հույս է հայտնել, որ «մակրոֆինանսական օժանդակությունն Ուկրաինան կստանա լրիվ ծավալով»:

Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինային կտրամադրեն 4,5 միլիարդ դոլար նրա բյուջեի օժանդակության համար: Միջոցները կտրամադրվեն Միջազգային զարգացման գործակալության կողմից, որը գործում է Պետդեպարտամենտի կառույցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս