
Միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկություններին Իրանի պատասխանը կենտրոնացած է պատժամիջոցների հարցի վրա

Իրանի պատասխանը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման առաջարկություններին, որն օգոստոսի 15-ին ուղակվել է Եվրամիությանը, կենտրոնացած է պատժամիջոցների հարցի եւ տնտեսական երաշխիքների վրա:
Օգոստոսի 16-ին այդ մասին հաղորդում է Politico թերթը՝ վկայակոչելով անունը չհայտնած արեւմտյան պաշտոնյայի: Արեւմտյան ներկայացուցչի խոսքով՝ պատասխանը «հիմնականում կենտրոնացած է այն չլուծված հարցերի վրա, որոնք կապված են պատժամիջոցների հետ, եւ տնտեսական փոխգործակցության երաշխիքների վրա»:
Նա նաեւ հայտնել է, որ պատասխանի մեջ «չկան հետագա պահանջներ» Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԳԱՏԷ) հետաքննության նկատմամբ միջուկայն նյութի ծագման վերաբերյալ, որի հետքերը վերջին տարիներին հայտնաբերվել էին մի շարք օբյեկտներում:
Հրատարակությունը հիշեցնում է, որ Թեհրանն ավելի վաղ պնդում էր, որ հետաքննությունը վերջնականապես փակվի:
Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել է, որ ԵՄ-ի դիվանագետները կազմել են Իսլամական Հանրապետության հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ փաստաթղթի ավարտուն տեքստի նախագիծը:
Այդ տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելը Թեհրանին առաջարկել է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից հայտնաբերված միջուկային նյութին, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: