Բաժիններ՝

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել «Սուրմալու» կենտրոնում պայթյունի կապակցությամբ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին.

«Հարգելի պարոն վարչապետ,

Խորը ցավով տեղեկացա Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, ինչի հետևանքով շատերը զոհվեցին, վիրավորվեցին կամ դեռ համարվում են անհայտ կորած։

Եվրոպայի խորհրդի անունից ցանկանում եմ հայտնել մեր ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և Ձեր կառավարությանը։ Գովասանքի խոսքեր ենք ուղղում նրանց, ովքեր խիզախորեն աշխատում են հնարավոր ողջ մնացածներին փրկելու համար և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքներ ենք հղում բոլոր տուժածներին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031