Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը երրորդ շաբաթն անընդմեջ նվազում է

Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը կազմել է 5,5 միլիոն, ինչը 0,6 միլիոնով պակաս է, քան նախորդ նույն ժամանակամիջոցում, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից: Քովիդով հիվանդացությունը նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ:

Յոթ օրում քովիդի պատճառով մահացել է շուրջ 15 հազար մարդ: Այս մակարդակում մահացությունը պահպանվում է հուլիսի վերջից ի վեր:

Հիվանդացության լուրջ նվազում է նկատվում Եվրոպայի երկրներում, որտեղ անցյալ ամսին այն ամենաբարձրն էր աշխարհում: Այսպես, Գերմանիայում ցուցանիշները եռակի նվազել են. եթե հուլիսի կեսերին այնտեղ հայտնաբերել են օրական շուրջ 150 հազար ախտահարված, ապա այժմ՝ 50 հազարից պակաս:

Իտալիայում եւ Ֆրանսիայում նվազումը համապատասխանաբար հինգ եւ յոթ անգամ է՝ օրական մինչեւ 20 հազար հիվանդացած: Բացի դանից, վարակի տարածման տեմպերը կտրուկ պակասել են Լատինական Ամերիկայի պետություններում: Եթե Մեքսիկայում մեկ ամիս առաջ օրական արձանագրում էին քովիդի ավեքի քան 30 հազար դեպք, վերջին օրերին՝ 15 հազարից պակաս:

Պերուում նվազումը 1,5 անգամ է (մինչեւ 8 հազար ախտահարված 24 ժամում), Կոլումբիայում՝ 3,5 անգամ (մինչեւ հազար): Անցյալ ամսվա վերջից հիվանդացությունը կիսով չափ նվազել է նաեւ Ավստրալիայում: Այժմ այնտեղ օրական հիվանդանում է 20 հազարից փոքր-ինչ ավելի բնակիչ:

Ցուցանիշների կտրուկ աճ է նկատվում Ասիայում: Օրինակ՝ Հարավային Կորեայում հիվանդացությունն ապրիլից ի վեր հասել է առավելագույին: Երկրում կրկին արաձնագում են 120 հազարից ավելի հիվանդացած: Ճապոնիայում մեծությունները գերազանցել են 240 հազարը, ինչը 2,5 անգամ ավելի է, քան փետրվարյան ալիքի ժամանակ, եւ երկրի համար առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Նաեւ նոր բռնկում են նկատվում Ինդոնեզիայում, Մալայզիայում եւ Ֆիլիպիններում: Աճ է արձանագրվել նաեւ Ռուսաստանում, որտեղ քովիդով հիվանդացությունը մարտի վերջից ի վեր հասել է առավելագույնին:

Վերջին հինգ օրում երկրում հայտնաբերում են օրական 20 հազարից ավելի ախտահարված: Կորոնավիրուսի պատճաով մահացության կտրուկ աճ է նկատվում Ճապոնիայում, որտեղ վերջին օրերին մահանում է ավելի քան 200 մարդ: Սակայն դա տակավին ամենից բարձր է Նահանգներում , որտեղ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 2,2 հազար մահվան դեպք: Բրազիլիայում այդ թիվը կազմել է 1,4 հազար:

 

Տեսանյութեր

Լրահոս