ԵՄ-ն կշարունակի զենքի մատակարարումներն Ուկրաինային, մինչ դրա անհրաժեշտությունը լինի

Եվրամիությունը մտադիր է շարունակել օգնությունը Կիեւին սպառազինությունների ոլորտում, մինչ նա դրա կարիքն ունենա: Օգոստոսի 16-ին Ֆրանսիայի France Info ռադիոկայանի եթերում այդ մասին հայտարարել  է ներքին շուկայի եվրակոմիսար Տիերի Բրետոնը:

«Մենք կշարունակենք ռազմական մատակարարումներն Ուկրաինային, մինչ նա դրա կարիքն ունենա,- ասել է նա:- Մենք մտադիր ենք տրամադրել սպառազինություններ, բայց նաեւ միջոցներ քաղաքացիական պաշտպանության համար»: Միաժամանակ եվրակոմիսարը նշել է, որ ԵՄ-ն պետք է ընդլայնի սպառազինությունների արտադրությունը սեփական կարիքների համար:

«Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրության զարգացումը՝ անհրաժեշտ է ամրապանդել մեր ինքնավարությունը, այդ թվում պաշտպանության ոլորտում»,- կարծում է նա: Բրետոնի խոսքով՝ Եվրոպան «առաջին անգամ այդպես զանգվածորեն ներդրումներ կկատարի սպառազինությունների մշակման բնագավառում»:

«Նոր տանկերի, անօդաչուների եւ նավերի ստեղծման գիտա-հետազոտական եւ կոնստրուկտորական աշխատանքների իրականացման նպատակով ԵՄ-ի երկրներին օգնելու համար կտրամադրվի 7 միլիարդ եվրո»,- ընդգծել է նա: «Մենք արդեն միասին կատարում ենք այդ աշխատանքները, իսկ այժմ պլանավորում ենք նաեւ համատեղ իրականացնել ռազմական տեխնիկայի գնումեր»,- նշել Է եվրակոմիսարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031