Վրաստանում կատարված ներդրումների ծավալով ՌԴ–ն 5-րդ տեղում է

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության թարմացված (Geostat) տվյալներով՝  2021 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 1,241 մլրդ դոլար: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 2,1 անգամ ավելի է 2020 թվականի համապատասխան ցուցանիշից:

2021 թվականին Վրաստանում խոշորագույն ներդրող երկրներն են՝

  • Միացյալ Թագավորություն՝ 603,6 մլն դոլար,
  • Նիդեռլանդներ՝ 138,3 մլն դոլար,
  • Թուրքիա՝ 100 մլն դոլար,
  • Չեխիա՝ 80,8 մլն դոլար,
  • Ռուսաստան՝ 75,5 մլն դոլար,
  • Գերմանիա՝ 36,2 մլն դոլար,
  • Լյուքսեմբուրգ՝ 34,9 մլն դոլար,
  • Սեյշելներ՝ 29,9 մլն դոլար,
  • Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 28,3 մլն դոլար,
  • Այլ երկրներ՝ 114,3 մլն դոլար:

2021 թվականին երկու խոշորագույն ոլորտների մասնաբաժինը (օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով) կազմել է 52,4 տոկոս։ Անցյալ տարի ներդրումների ամենամեծ ծավալը կատարվել է ֆինանսական հատվածում՝ 465,3 մլն դոլար: Երկրորդ տեղում էներգետիկան է՝ 185,9 մլն դոլար, երրորդը վերամշակող արդյունաբերությունն է՝ 133,3 մլն դոլար։

Անցյալ տարի անշարժ գույքի ոլորտում կատարվել են 110,1 մլն դոլարի ուղղակի օտարերկրյա ներդրումներ, առողջապահության և սոցիալական ծառայությունների ոլորտում՝ 26,8 մլն դոլար, գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտում՝ 1,9 մլն դոլար, իսկ այլ ոլորտներում՝ 318,6 մլն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս