Մակրոնը 1 ժամ 20 րոպե հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգոստոսի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այդ մասին հաղորդել են Ելիսեյան պալատում՝ առայժմ չհայտնելով զրույցի մանրամասնությունները:

«Մակրոնի եւ Զելենսկիի միջեւ հեռախոսազրույցն ավարտվել է»,- տեղեկացրել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում ժամը 13:00-ից (Երեւանի ժամանակով 15:00-ից) հետո շատ չանցած:

Ելիսեյան պալատի տվյալներով՝ զրույցը շարունակվել է 1 ժամ 20 րոպե: Ավելի վաղ նախագահի շրջապատում նշել են, որ Մակրոնը մտադրվել է, մասնավորապես, զրույցի ընթացքում քննարկել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս