Եվրոպայում գազի գինը մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2800 դոլարը

Եվրոպայում գազի գինը մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2800 դոլարը հազար խմ-ի համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Սեպտեմբերյան ֆյուչերսների բացմանը (ըստ եվրոպական խոշորագույն հանգույցի TTF-ի ինդեքսի) սակարկվում էր 2766,5 դոլարով՝ նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնին ավելանալով ինը տոկոսով (2538,8 դոլար): Իսկ հետո դրանք արդեն աճել են 12,7 տոկոսով՝ հասնելով 2862 դոլարի:

Օգոստոսի 19-ի երեկոյան «Գազպրոմը» հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարը կդադարեցվի երեք օրով (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը) Պորտովայայի կոմպրեսորային կայանի միակ գործող գազի պոմպակայանի պլանային սպասարկման համար։ Այս ֆոնին ֆյուչերսները բարձրացել են գրեթե ութ տոկոսով՝ հատելով 2700 դոլարի նշաձողը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031