Բաժիններ՝

Չինաստանը հաջողությամբ արձակել է Chuangxin-16 արբանյակը

ՉԺՀ-ն օգոստոսի 23-ին հաջողությամբ իրականացրել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Chuangxin-16 փորձարարական արբանյակի արձակումը: Այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Հեռուստատեսության տվյալներով՝ արձակումը կայացել է Սիչուանի նահանգի (երկրի հարավ – արեւմուտք) Սիչան տիեզերակայանից տեղական ժամանակով 10:36-ին (Երեւանի ժամանակով 06:36-ին) Kuaizhou-1A տանող հրթիռի միջոցով: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, արբանյակը դուրս է եկել առաջադրված ուղեծիր, արձակումը ճանաչվել է հաջող:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Chuangxin-16 ապարատը հիմնականում կօգտագործվի գիտափորձերի, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ստուգման համար: Ներկայիս արձակումը դարձել է 16-րդը Kuaizhou-1A շարքի տանող հրթիռների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031