
721.000 տոննայից ավելի հացահատիկ է արտահանվել Ուկրաինայից սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում

Համատեղ համակարգող կենտրոնը (ՀՀԿ) թույլատրել է, որպեսզի ավելի քան 2 հազար տոննա եգիպտացորենով բեռնված նավը դուրս գա ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստից, որն ուղեւորվելու է Թուրքիա: Այդ մասին, հաղորդում է ՄԱԿ-ը:
«Օգոստոսի 22-ին ՀՀԿ-ն արտոնել է Kafkam Etler առեւտրական նավերից մեկի երթեւեկությունը, որը, 2437 տոննա եգիպտացորենով բեռնված, Չեռնոմորսկից Թուրքիա կուղեւորվի օգոստոսի 23-ին սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ «օգոստոսի 22-ի դրությամբ հացակատիկի եւ սննդամթերքի ընդհանուր ծավալը, որն արտահանվել է ուկրաինական երեք նավահանգիստներից, կազմում է 721 հազար 449 տոննա»:
Բացի այդ, օգոստոսի 22-ին ՀՀԿ-ն ավարտել է ուկրաինական նավահանգիստներից մեկնող երեք նավերի՝ I Maria-ի, Zumrut-ի, Oceans-ի, ինչպես նաեւ ժամանող վեց նավերի՝ Ganga Star-ի, Ashabaltic-ի, Aeolos-ի, Peace M-ի, Anastasia-ի, FPMC B201-ի ստուգումը:
«Դրանք բոլորը մեկնելու թույլտվություն են ստացել»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:
Հուլիսի 22-ին Ստամբուլում, ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի մասնակցությամբ, տեղի է ունեցել երկու փաստաթղթերի ստորագրում միջանցքի ստեղծման վերաբերյալ՝ ուկրաինական երեք նավահանգիստներից (Չեռնոմորսկի, Օդեսայի եւ Յուժնիի) հացահատիկի դուրսբերման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: