Իրանի հետ բանակցությունների մասնակիցների մեծամասնությունը համաձայն է ԵՄ-ի առաջարկությանը. Բորել

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Մադրիդում հայտարարել է, որ այն երկրների մեծամասնությունը, որոնք մասնակցում են Իրանի հետ միջուկային բանակցություններին, համաձայն է գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկությանը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Նրանց մեծամասնությունը համաձայն է, բայց ես տակավին պատասխան չունեմ ԱՄՆ-ից, սպասում եմ այն ստանալու այս շաբաթ»,- հայտարարել է Բորելը:

Օգոստոսի 22-ին Բորելն Իրանի պատասխանը ԵՄ-ի առաջարկությանը համարել է խելամիտ, ըստ որում նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ԱՄՆ-ից առայժմ պաշտոնական պատասխան չի եղել:

ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին այդ պահին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին:

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսնան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ:

Օգոստոսի 16-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտնել է, որ Իրանական միջուկային գործարքի շուրջ համատեղ հանձնախմբի նախարարական հանդիպումը դրա վերականգնան բանակցությունների ավարտական փուլի շրջանակներում կարող է կայանալ հաջորդ շաբաթ: Հանձնախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իրանը, Չինաստանը, Ֆրանսիան: Ավելի վաղ դրա կազմի մեջ էր մտնում նաեւ ԱՄՆ-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս