Բաժիններ՝

Բաթումը և իրանական Ռեշտ քաղաքները կկապվեն ուղիղ ավիաչվերթներով

Pars Air իրանական ավիաընկերությունը օգոստոսի 28-ից կսկսի կանոնավոր չարտերային չվերթներ կատարել Բաթում եւ Ռեշտ քաղաքների միջեւ: Այդ մասին հաղորդել է Avianews հրատարակությունը: Բաթումի միջազգային օդանավակայանը հունվար-հուլիս ամիսներին սպասարկել Է 313 հազար 36 ուղեւորների, ինչը 35,37 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում:

Ամառային տարեշրջանում Բաթումի միջազգային օդանավակայանում չվերթներ է կատարում 21 ավիաընկերություն՝ 17 ուղղություններով: «Ենթադրվում Է, որ տոմսերը վաճառվելու են հիբրիդային ձեւով՝ տուրիստական գործակալությունների եւ հենց ավիաընկերության միջոցով»,- հաղորդել է Avianews-ը՝ վկայակոչելով TAV Georgia ընկերությանը: Չվերթները կատարվելու են կիրակի օրերին՝ շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ: Աջարիա են թռչելու CRJ 200 տեսակի ինքնաթիռները՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը:

Pars Air-ը մասնավոր ավիաընկերություն է. այն Իրանում առաջին ընդհանուր տարածաշրջանային ավիաընկերությունն է: Pars Air-ն ունի կանադական արտադրության երեք Bombardier CRJ200 ինքնաթիռներ: Դրանք պատկանում են հենց ընկերությանը: Ինչ վերաբերում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանին, ապա այն սպասարկել Է 1 մլն 515 հազար 988 քաղաքացիների: Սա 121,56 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: Այսօրվա դրությամբ Թբիլիսիի օդանավակայանից չվերթներ են իրականացնում 35 ընկերություններ՝ 38 ուղղություններով, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս