Բաժիններ՝

Ճապոնիայում ՌԴ դեսպանը Տոկիոյին կոչ է արել՝ դադարեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների ապամոնտաժումը

Ճապոնիայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը շարունակելու Ճապոնիայի ուղեգիծն էլ ավելի է հեռացնում երկրների միջեւ նորմալ հարաբերությունները վերադարձնելու հեռանկարները եւ Տոկիոյին «սթափ ու ռեալիստական մոտեցման, ռուս-ճապոնական կապերի ապամոնտաժման դադարեցման» կոչ է արել:

«Ճապոնիայի ղեկավարությունը որոշել է շարունակել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա. ոչ բարեկամական, անհեռատես եւ հակարդյունավետ քայլ»,- ասվում է դիվանագետի հայտարարության մեջ, որը զետեղված է սոցցանցերում դեսպանության էջում:

Գալուզինն ընդգծել է, որ նման ուղեգիծը «Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի հետեւողականորեն իրականացվող հատուկ գործողության վրա ոչ մի կերպ չի ազդում, մեր երկրի տնտեսությունն այդ բոլոր սահմանափակումներին հետագայում եւս կդիմանա, իսկ ահա ռուս-ճապոնական հարաբերությունների նորմալ հուն վերադարձը, անպայմանորեն, էլ ավելի է հեռացնում»:

«Ճապոնական կողմին սթափ ու ռեալիստական մոտեցման, ռուս-ճապոնական կապերի ապամոնտաժումը դադարեցնելու» կոչ ենք անում, որը ոչ մի օգնուտ չի բերում հենց Ճապոնիային»,-հավելել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս