Կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ օրերս հայ և ադրբեջանցի գործընկերների հետ տեղի ունեցած հանդիպումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Մզկիթում պայթյունի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Սփինհարի շրջանում, որը գտնվում է երկրի արեւելքում: Նոյեմբերի 12-ին իր էլեկտրոնային տարբերակում այդ մասին հայտնել է տեղական Etilaat Roz թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներ:
Փարիզում 2+2 ձևաչափով մեկնարկել է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Ճապոնիան մտադիր է լուծել չորս կղզիների՝ Կունաշիրի, Շիկոտանի, Իտուրուպի եւ Հաբոմայիի հարցը եւ հաշտության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ:
Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն առաջարկել է ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստն անցկացնել 2022 թվականի մայսին Նուր Սուլթանում:
Միգրանտների խումբը Բելառուսից «Բրուզգի» անցակետով ճեղքել-անցել է Լեհաստան: Այդ մասին հաղորդել է Sputnik Բելառուսը: «Փախստականները վնասել են փշալարերով արգելափակոցը , Լեհաստանի ոստիկանությունն ամեն բան տեսագրել է»,-ասվում է գործակալութ5ան Telegram-ալիքում:
Աշխարհին անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պատվաստման միջազգային պլան, որպեսզի 2022 թվականի առաջին կեսին Երկիր մոլորակի վրա պատվաստված լինի բնակչության առնվազն 70 տոկոսը:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, Նյու Յորքի համալսարանը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ուսանողական ավանների տարհանման հրամաններ են արձակել պայթյունի՝ ստացված սպառնալիքների պատճառով:
Եվրամիության սահմանին միգրացիոն ճգնաժամի սրումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի միջամտությանը: Նոյեմբերի 11-ին այս կարծիքն է հայտնել Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիքսը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 251 միլիոն 407 հազար 386: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 50 196-ով, ինչը դարձել է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի (ենթարկվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 11-ին հրապարակված տվյալները:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ մաքսակետի տեղակայումն ամենայն հավանականությամբ որևէ կապ չունի սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ: Դա, նրա խոսքով, նախատեսված է առավելապես Իրանի համար:
Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը Ռոդ Այլենդի նահանգի սենատոր Ջեք Ռիդի նախագահությամբ կքննարկի Ադրբեջանին և Թուրքիային վերաբերվող հարցերը: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին հաղորդել է Հայ դատի հանձնախումբը:
Նոյեմբերի 11-ին Իսլամաբադում բացվել է Աֆղանստանի հիմնախնդրի կարգավորման ընդլայնված «եռյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՉԺՀ, Պակիստան) հանդիպումը: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը:
Նախօրեին հայ-բրիտանական հարաբերությունների համար աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել․ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող օրինագիծը: Այս մասին հաղորդագրությունը տարածել էր Հայ Դատի Մեծ Բրիտանիայի գրասենյակը:
Եվրամիությունը քննարկում է ՄԱԿ-ի եւ Բելառուսի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը՝ Գրոդնո քաղաքի օդանավակայանով լեհ-բելառուսական սահմանին կուտակված միգրանտների հայրենադարձման հարցի շուրջը:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Բելառուսի հետ սահմանի վրա միգրանտների հետ կապված իրադրությունը որակել է նոր տեսակի պատերազմ: «Այն, ինչի հետ մենք գործ ունենք, նոր տեսակի պատերազմ է:
Նոյեմբերի 11-ին հուժկու պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում: Այդ մասին հայտնել է Սոմալիի Goobjoog News նորությունների պորտալը:
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է լեհ զնվորականի վրա միգանտների հարձակմձան մասին, որը երկու անգամ օդ է կրակել ի պատասխան այդ գրոհի: Նոյեմբերի 11-ին այդ մասին գերատեսչությունը հաղորդել է Twitter-ում:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ քննարկել է անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցերը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը:
Չեխիայի կառավարությունը, որը գլխավորում է «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ԴՔԱ) քաղաքական շարժման նախագահ Անդրեյ Բաբիշը, նոյեմբերի 11-ին հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է CNN Prima News հեռուստաալիքը:
Ճապոնիայի նոր արտգործնախարար Եսիմասա Հայասին նոյեմբերի 11-ին հաստատել է, որ երկրի կառավարությունը կշարունակի ջանքեր գործադրել, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագրի կնքմանը:
Պալամա կղզում (Կանարյան Կղզիների Ինքնավար Մարզ) ժայթքող հրաբխից լավայի նոր հոսքը հասել է օվկիանոս: Այդ մասին հայտնել է Իսպանիայի տրանսպորտի նախարարությունը:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 39․676-ով, ինչը դարձել է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ընթաքում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (ենթարկվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ-ի) առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 10-ին հրապարակված տվյալները:
Ֆրանսիայի բնակիչների մոտավորապես մեկ քառորդը չափազանց շատ է օգտագործում ալկոհոլ:
«Այս ֆոնին էլ Հայաստանի կապիտուլյանտական իշխանությունը նոր պատերազմ թույլ չտալու պատրվակով կգնա բոլոր հնարավոր զիջումների։ Եթե մենք հետևում ենք իրադարձություններին և փորձում ինչ-որ զուգահեռներ տանել, ապա կապիտուլյանտական իշխանություների հայտարարությունները և ադրբեջանական կողմի գործողությունները սինխրոնիզացված են՝ մեկը մյուսին լրացնում են։ Ստացվում է, որ Ադրբեջանը սահմանին պետք է ապակայունացնի իրավիճակը, սրանք էլ պատերազմ թույլ չտալու պատրվակով՝ գնան հնարավոր բոլոր զիջումներին»,- հավելեց նա։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն անթույլատրելի է համարել իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին, որտեղ փախստականների խմբերը հայտնվել են «անելանելի դրության մեջ»: Այս մասին ասվում է նրա կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Լեհաստանի իշխանությունները քննարկում են Բելառուսի հետ սահմանը լրիվ փակելու հնարավորությունը միգրացիոն ճգնաժամի պատճառով: Նոյեմբերի 10-ին այդ մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետր Մյուլլերը «Վիրտուալնայա Պոլշա» պորտալին տված հարցազրույցում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի վիրտուալ ձևաչափով հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: