Լեհաստանի նախագահը ժամանել է Կիեւ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիեւ, որպեսզի երկրի ղեկավարության հետ քննարկի Ուկրաինայի համակողմանի աջակցության հարցը: Օգոստոսի 23-ին այդ մասին հայտնել է Լեհաստանի նախագահի դիվանատան ղեկավար Պավել Շրոտը:

«Նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիեւ: Նա այնտեղ է մեկնել (Ուկրաինայի) նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրավերով»,- ասել է Շրոտը: «Այցի ծրագիրը ներառում է հանդիպում նախագահի հետ, բանակցություններ Ուկրանիայի ռազմական օժանդակության շուրջ սարքավորանքի մատակարարումների իմաստով, (…) ինչպես նաեւ տնտեսական, հումանիտար եւ քաղաքական իմաստով»,- նշել է դիվանատան ղեկավարը: Նրա խոսքով՝ այնուհետեւ Լեհաստանի ղեկավարը կմասնակցի «Ղրիմյան պլատֆորմի» գագաթնաժողովին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031