
Սոմալիի նախագահը «տոտալ պատերազմ» է հայտարարել «Աշ-Շաբաբ» խմբավորմանը

Սոմալիի նախագահ Հասdv ան Շեյխ Մահմուդը «տոտալ պատերազմ» է հայտարարել «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորմանը՝ վերջերս Մոգադիշոյի Hayat հյուրանոցում պատանդներ վերցնելուց հետո:
Նա հավաստիացրել է, որ կառավարությունը մտադիր է ոչնչացնել խմբավորմանը, որպեսզի քաղաքացիներն այլեւս չսգան ահաբեկչությունների զոհերի համար, հաղորդել է EFE-ն: Նա ժողովրդին խնդրել է աջակցել «Աշ-Շաբաբ»-ի դեմ գործողություններին:
Օգոստոսի 19-ի երեկոյան ահաբեկիչները պայթյուն են իրականացրել Hayat հյուրանոցում, ներխուժել այնտեղ, իսկ այնուհետեւ շուրջ 30 ժամ պատանդներ պահել ներսում: Զոհվել է առնվազն 21 մարդ, եւս 106-ին ազատել են հատուկ գործողության արդյունքում: Հյուրանոցի շենքը լրջորեն տուժել է: Վերքեր է ստացել 117 մարդ: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Աշ-Շաբաբ» խմբավորումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: