Բաժիններ՝

Աշխարհում քովիդով 5 միլիոնից ավելի դեպք է արձանագրվել հունիսի վերջից ի վեր

Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը կազմել է 5,3 միլիոն, ինչը 0,2 միլիոնով պակաս է, քան նախորդ նույն ժամանակահատվածում, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից: Քովիդով հիվանդացությունը նվազում է չորրորդ շաբաթն անընդմեջ:

Յոթ օրում կորոնավիրուսի պատճառով մահացել է շուրջ 17,2 հազար մարդ, ինչը 2,2 հազարով ավելի է, քան նախորդ յոթ օրերին: Հիվանդացությունը շարունակում է նվազումը Եվրոպայի երկրներում, որտեղ հուլիսին այն հասել էր առավելագույնին: Այսպես, Գերմանիայում ցուցանիշներն անցյալ շաբաթվա համեմատությամբ նվազել են մեկ քառորդով. այժմ երկրում օրական արձանագրում են 50 հազարից պակաս կորոնավիրուսով վարակվածներ:

Իտալիայում եւ Ֆրանսիայում այդ թվերը մնացել են անցյալ շաբաթվա մակարդակին. այնտեղ օրական կորոնավիրուս են արձանագրում 20 հազար հիվանդացածների մոտ: Ըստ որում Իսպանիայում վարակի տարածման տեմպերը նավազել են անցյալ տարվա նոյեմբեից ի վեր մինչեւ նվազագույնը: Դանք նաեւ կտրուկ ցած են իջնում Լատինական Ամերիկայի պետություններում:

Այսպես, Մեքսիկայում վերջին յոթ օրում դրանք նվազել են 1,5 անգամ: Այժմ այնտեղ օրական հայտնաբերում են մոտավորապես 10 հազար վարակված: Պերուում շաբաթվա ընթացքում նվազումը տեղի է ունեցել մեկ երրորդով (մինչեւ 6 հազար ախտահարված 24 ժամում): Կոլումբիայում մեկ օրում հազար ախտահարվածից պակաս են արձանագրում ամռան սկզբից առաջին անգամ: Ասիայում շարունակվում է ցուցանիշների կտրուկ աճը: Օրինակ՝ Հարավային Կորեայում մեկ շաբաթում այն կազմել է 140 տոկոս. երկրում ապրիլից ի վեր կրկին արձանագրում են 170 հազարից ավելի ախտահարված:

Ճապոնիայում, որն այժմ գտնվում է հիվանդացության գծով աշխարհում առաջին տեղում, ախտահարվածների թվերը գերազանցել են օրական 260 հազարը, ինչը երկրի համար նոր առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Աճ է նկատվում նաեւ Ռուսաստանում, որտեղ անցյալ շաբաթ հայտնաբերել են քովիդի 40 տոկոսով ավելի դեպք, քան անցյալ շաբաթ: Կորոնավիրուսի պատճառով աշխարհում մահացությունը մնացել է վերջին հինգ շաբաթվա ընթացքում առավելագույն մակարդակում:

Այսպես, Ճապոնիայում յոթ օրում մահացել է ավելի քան 1,5 հազար մարդ, ինչը գրեթե 70 տոկոսով ավելի է, քան նախորդ նույն ժամանակահատվածում: Սակայն ամենից շատ մահ է արձանագրվել ԱՄՆ-ում՝ շուրջ 2000: Բրազիլիայում այդ թիվը կազմել է հազարից ավելի: Ռուսաստանում մահացությունը բարձրացել է մինչեւ առավելագույնը հունիսի կեսերից ի վեր՝ վերջին յոթ օրում կազմելով մահվան 435 դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս